Այս օրերին, երբ հորդորվում է մնալ տանն ու հնարավորության դեպքում, նույնիսկ, աշխատել տնից, շատերը փորձում են իրենց համար նոր զբաղմունք գտնել, ինքնակրթվել, ֆիլմեր դիտել, գիրք կարդալ… Մինչ ոմանք բողոքում են ու ձանձրանում, ոմանց մոտ էլ արթնանում է ստեղծգործական ջիղն ու փորձում են ստեղծել իրենց սեփական պատմությունը, գրել իրենց կամ ծանոթների մասին, կամ էլ՝ հնարել բոլորովին նոր մի պատմություն: Ի դեպ, ստեղծագործելը շատ ողջունելի որոշում է այս օրերին: Այն կօգնի կտրվել առօրյայից, շոշափվող նույն թեմաներից եւ դրանց հետեւանքով առաջացող սթրեսներից:
Եթե ընտրել եք ստեղծագործելու ճանապարհը, ապա մեր հոդվածը հենց ձեզ համար է, քանի որ զրուցել ենք սցենարիստ Անի Մաղաքյանի հետ, որը սիրով համաձայնվել է NEWS.am STYLE-ի հետ կիսվել հեռուստատեսային սցենար գրելու իր վարպետությամբ: Անիի էկրանային պատմությունների շարքից են «Երանի», «Էլենի օրագիրը», «Թղթե երազանք», «Երկուսով» սերիալները. վերջինը շուտով կրկին կշարունակվի «Շանթ» հեռուստաընկերության եթերում: Սցենարիստը պատմել է՝ ինչպես ընտրել աշխատող թեմա եւ ճիշտ շարադրել պատմությունը, ինչպես նաեւ կիսվել է իր ոգեշնչման աղբյուրներով: