Բրիտանացի երաժիշտ, «The Rolling Stones»-ի կիթառահար Ռոնի Վուդը սկսել է վաճառել խմբի մյուս անդամների (Միք Ջագեր, Քիթ Ռիչարդս, Չառլի Ուոթս) դիմանկարները, որոնք նկարել է տարիների ընթացքում հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականի տվյալներով՝ նա մասնակցում է «The other art fair» բարեգործական ակցիային, որն անցկացնում է լոնդոնյան Saatchi Art օնլայն պատկերասրահը՝ միջոցներ հավաքելու ի աջակցություն նրանց, ովքեր տուժել են կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Ռոնի Վուդը հատուկ ակցիայի համար լրացուցիչ պաստառ է նկարել, որում իր շնորհակալական խոսքն է հայտնել Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին։ Այս աշխատանքն աճուրդում արդեն իսկ վաճառվել է մեկուկես մլն ռուբլիով։ Վուդի՝ աճուրդի հանված մյուս աշխատանքների հետ կարելի է ծանոթանալ նրա Instagram-յան էջում կամ պատկերասրահի կայքի նրա էջում։
Նախորդ շաբաթ «The Rolling Stones» խմբի մասնակիցները ութ տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգ են թողարկել՝ «Living in a ghost town», որը բարդ ժամանակների մասին է, որոնցում հիմա բոլորն ապրում են։