Toyota ընկերությունը կթողարկի Prius հոբելյանական հատուկ տարբերակը հյուսիսամերիկյան շուկայում մոդելի առկայության 20-ամյակի առթիվ, հաղորդում է Մոտոր-ը:
Prius 20th Anniversary Edition հեչբեքերը տարբերվում են ինտերիերի էքսկլյուզիվ սեւ հարդարմամբ: Մոդիֆիկացիայի հիմքը կլինի հարուստ համալրված առջեւի քարշակով հիբրիդը:
CarsDirect-ի աղբյուրները պնդում են, որ հոբելյանական Pruis-ը կարելի է պատվիրել երկու գույնով՝ կարմիր Supersonic Red կամ սպիտակ Wind Chill Pearl: Դեռեւս պարզ չէ՝ կզարդարի արդյոք Toyota-ն հատուկ տարբերակը օրիգինալ դեկորով, սակայն լիովին հավանական են կաստոմային սկավառակները:
Երեք տարի առաջ Toyota արդեն ցուցադրել է Prius 20-ամյա հիբրիդը: 1997 թվականից ի վեր վաճառվել է Toyota հիբրիդների 15 միլիոն նմուշ:
Տեխնիկապես Prius 20th Anniversary Edition-ը հազիվ թե լրջորեն տարբերվի սովորական տարբերակներից, սակայն Toyota-ն կարող է որպես հիմք ընդունել գերխնայողական Prius Eco եւ հիմնական տարբերանշան դարձնել հատուկ տարբերակի խնայողականությունը:
Նշվում է, որ հոբելյանական Toyota Prius-ի թողարկումը կմեկնարկի հուլիսին, եթե թույլ տա համաճարակաբանական իրավիճակը: Դա նշանակում է, որ Prius 20th Anniversary Edition-ը կարող է հայտնվել Toyota-ի ամերիկյան սրահներում 0220 թվականի վերջում՝ որպես 2021 մոդելային տարվա տարբերակ: