Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ կատալոնական «Բարսելոնան» առաջիկա ամռանը չի կարող իրականացնել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի և «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխությունները:
«Ճիշտ չէ, որ «Բարսելոնան» հիմա փորձում է ձեռք բերել Նեյմարին կամ Լաուտարո Մարտինեսին: Զուտ ֆինանսական առումով «Բարսելոնան» չունի այդ հնարավորությունը:
Առաջիկա ամռանն ակումբները ֆուտբոլիստների փոխանակություններ կկատարեն, սակայն տրամաբանական չէ, որ որևէ ակումբ մեծ գումար կվճարի ֆուտբոլիստի դիմաց: Այս պահին թիմերը լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն և փորձում են խուսափել սնանկացումից»,- Տեբասի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել Լաուտարո Մարտինեսի հետ և արգենտինացի հարձակվողի դիմաց կվճարի 111 միլիոն եվրո: