«Վերելք». Վարդան Պետրոսյանն առաջարկում է դիտել ապրիլի 24-ին

Դերասան Վարդան Պետրոսյանը Հայոց ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցին առաջարկում է դիտել «Վերելք» թատերախաղը։ Դերասանը Facebook-յան էջում արված գրառմամբ հայտնել է, որ ներկայացումը բեմադրվել ու առաջին անգամ հանդիսատեին ցուցադրվել է 2005թ.-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան թատրոնում։ Սա ներկայացման հեռուստատեսային տարբերակն է։

Բեմադրիչը Անի Համելն է, նվագախումբը ղեկավարում են Մարտին Վարդազարյանն ու Երվանդ Երզնկյանը, բեմադրության տնօրենն Աշխեն Պետրոսյանն է։

Դերասանը հայտնել է, որ մի շարք տեսարաններ, որ շատ թատերային էին ու բեմական, հեռուստատեսային տարբերակում կորցել են ուժն ու իմաստը եւ այդ պատճառով հանվել են։ «Շատ ծնողներ են վկայել, որ երեխաները ներկայացումը դիտելուց հետո թափել են իրենց ռաբիս, արաբաթուրքական ձայնասկավառակները, գնացել, Կոմիտասի մասին գրքեր են առել…»,- գրել է նա:

Comments (0)
Add Comment