Միլանի «Ինտերի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը», որոնց համար Բրոզովիչի տեղափոխությունը կարժենա շուրջ 60 միլիոն եվրո:
Բրոզովիչի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Իտալական ակումբը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը ֆուտբոլիստի հետ։
Խորվաթ կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև անգլիական «Լիվերպուլը»: