Երգչուհի դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան, որը բալիկի է սպասում, սպիտակ սվիտեր է կրում։ Նա արձակել է մազերը, լայնեզր գլխարկ ընտրել։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Աննան սպիտակ սվիտեր էր կրում, պուտավոր կիսաշրջազգեստ, կարմիր ու սեւ երանգի բարձրակրունկներ։ Նա արձակել էր վարսերը, կարմիր շրթներկ ընտրել։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էր փոքրիկ պայուսակը։ Ոճային կադրին կից Աննան գրառում չէր կատարել։