Ռոուզի Հանթինգթոն-Ուայլթին անկեղծացել է. նա ցանկանում է էլի երեխաներ ունենալ Ջեյսոն Սթեթհեմից

Ռոուզի Հանթինգթոն-Ուայլթին որոշել է պատասխանել Instagram-ում երկրգապուների ամենահաճախ տրվող հարցերին. 33-ամյա մոդելը պատմել է անձնական կյանքի, այն մասին, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Ջեյսոն Սթեթհեմին։ Բացի այդ՝ նա խոստովանել է, որ իրենք ցանկանում են էլի երեխաներ ունենալ, որ երկուամյա որդին՝ Ջեքը, անգլերենի «ճիշտ» առոգանություն ունի՝ անկախ նրանից, որ իրենք ԱՄՆ-ում են ապրում։

Հարցին՝ արդոք Ջեքն ամերիկյան առոգանություն ունի, Ռոուզին պատասխանել է. «Ես, իսկապես, հպարտանում եմ, որ նա բրիտանական ճիշտ առոգանություն ունի ու նույնքան բարձր ձայն, որքան Ջեյսոնը. այդ զույգը շատ աղմկոտ է»։ Մոդելը նաեւ հայտնել է, որ իրենք իրենց ավտոտվակը սպորտդահլիճի են վերածել եւ հետեւում են Սիմոնա Դո Լա Ռյուի օնլայն մարզումներին՝ կազմվածքը պահպանելու համար։
Հետեւորդները հետաքրքրվել են՝ արդյոք Ռոուզին չի զգում ընտրյալի հետ տարիքային տարբերությունը. բոլորովին ոչ. 20 տարվա տարբերությունը նրա համար խնդիր չէ։



Comments (0)
Add Comment