515 475 պացիենտ է ապաքինվել COVID-19 կորոնավիրուսից, հաղորդում է worldometers.info/coronavirus/-ը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 2 084 744-ի, մահացել է 134 685 պացիենտ:
Աշխարհում կորոնավիրուսից բուժվում է 1 434 584 մարդ, 51 129-ի (4%) վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր:
Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր 48 դեպք: Ապրիլի 16-ի դրությամբ գրանցվել է վարակման 9632 դեպք, փաստացի բուժվում է 783 մարդ: Ապաքինվել է 358 մարդ, մահացել՝ 18-ը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հարեւաններին, Իրանում հաստատված դեպքերի թիվը հասել է 76 389-ի, մահացել է 4777 մարդ, Թուրքիայում վարակվել 69 392 եւ մահացել 1518 մարդ, Վրաստանում վարակվել է 336 եւ մահացել 3 մարդ, Ադրբեջանում վարակվել է 1253 եւ մահացել 13 մարդ:
Աշխարհում ամենից շատ վարակման եւ մահվան դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում՝ 644 348 եւ 28 554, համապատասխանաբար: