Երգչուհի Դուա Լիպան անկեղծ հագուստով հայտնվել է հայտնի ամսագրի շապիկին

Բրիտանացի հայտնի երգչուհի եւ մոդել Դուա Լիպան անկեղծ հագուստով լուսանկարվել է «Elle» ամսագրի ամերիկյան տարբերակի համար եւ հայտնվել դրա շապիկին։ Լուսանկարները հրապարակվել են պարբերականի Instagram-յան էջում։

Եթե շապիկին երգչուհին պատկերված է անդրավարտիքով ու Gucci-ի կիսաթափանցիկ զգստով, պարբերականի էջերին նա հայտնվել է ամբողջովին մերկ՝ մարմինը ծածկելով Moschino-ի՝ արհեստական, գործված կիթառով։

«Don’t Start Now» եւ «New Rules» հիթերի կատարողը մասնակցել է նորաձեւության լուսանկարիչ Զոի Գրոսմանի վառ ֆոտոշարքին, որը նախկինում լուսանկարել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Իրինա Շեյքը, Սքարլեթ Յոգանսոնը եւ Բելա Հադիդը։ Ոճաբանը Չարլզ Վարենն է, վիզաժիստը՝ Ռոման Սոլեյմանին։

Լիպան նաեւ թրենդային հագուստ է կրել ՝ կարճ, վառ զգեստ Marc Jacobs-ից, սմոքինգ Saint Laurent-ից, բյուստե Tom Ford-ից եւ թափանցիկ զգեստ՝ կաշվե կրծկալով Gucci-ից։

Ամսագրին տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ իր հաջողության գաղտնիք է համարում բաց ու անկեղծ լինելու կարողությունը։ «Երբ գրում եմ իմ երաժշտությունը, միշտ շատ բաց եմ, եւ ես ինձ թույլ եմ տալիս խոցելի լինել։ Եվ հիմա հասկանում եմ, որ դա ինձ մոտեցրել է ինձ լսողներին։ Ես կարծում եմ, որ կարեւոր է խոսել սեփական հույզերի մասին, բաց լինել եւ ցույց տալ, որ դու սովորական մարդ ես»,- նշում է նա։


Comments (0)
Add Comment