Մանրամասներ են հայտնի դարձել կոմայի վիճակից դուրս եկած Նադեժդա Բաբկինայի առողջական վիճակի մասին. KP

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նադեժա Բաբկինան, որը տասներկու օր է՝ թոքաբորբով գտնվում է հիվանդանոցում, դուրս է եկել կոմայից, բայց նախկինի նման գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնում է Kp.ru-ն՝ վկայակոչելով երգչուհու մտերիմների խոսքերը։ Պարբերականի տեղեկություններով՝ 70-ամյա երգչուհու որդին մշտապես կապի մեջ է կլինիկայի բժիշկների հետ, քանի որ կարանտինի ռեժիմի պատճառով հիվանդին այցելելու հնարավորություն չկա։

Բաբկինայի մտերիմ ընկերուհու՝ Մարգարիտա Կորոլեւայի խոսքով՝ բժիշկներն արտիստի առողջական վիճակում դրական տեղաշարժ են նկատում եւ շուտով կանջատեն թոքերի արհեստական օդափոխության սարքը։

«Հիմա մեր խնդիրը Նադեժդային դրական էներգիայով օգնել է։ Նա այնպիսի բնավորություն ունի, որ կհաղթի ցանկացած վարակ, սակայն մտերիմների ու երկրպագուների աջակցությունը հիմա շատ կարեւոր է»,- Կորոլեւայի խոսքերը մեջբերել է պարբերականը։

Comments (0)
Add Comment