Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Մարինկայի ձեռքին վարդերի գեղեցիկ փունջ է։ Երիտասարդ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարինկան սեւ հագուստ էր կրում, երկարաճիտներ։ Նրա վարսերն արձակված էին, գեղեցիկ շպարով էր։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էր արեւային ոճային ակնոցը։ «Ես կարոտում եմ իմ ամեն օրը, զբաղված առօրյաս, ինձ երջանկություն պարգեւող աշխատանքս, ես կարոտում եմ իմ ընկերներին… քաղաքի եռուզեռն ու խառնաշփոթն էլ եմ կարոտում…. Համբերություն մեզ….», — հրապարակմանը կից գրել էր Մարինկան։