Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկեևված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրանց՝ նշելով, որ նրանք գեղեցիկ զույգ են։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին արձակել էր մազերը։ Նա արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Ալինա Մարտիրոսյանը կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ նուրբ ականջօղեր։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան. «Դու անկրկնելի ժպիտ ունես»։