Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմ վերադարձնել «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կարծիքով՝ խելամիտ չէ 35 տարեկան ֆուտբոլիստի դիմաց 80-100 միլիոն եվրո վճարելը: Այդ գումարով «Ռեալը» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին կամ «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ունեցած ֆինանսական դժվարությունների պատճառով, հնարավոր է, տրանսֆերի հանի Ռոնալդուին, որի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալացու նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: