Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանն Ինստագրամի իր պաշտոնական էջի Story բաժնում իր հետևորդներին առաջարկել է ինքնամեկուսացման օրերին զբաղվել սպորտով:
26-ամյա մարզուհին 6 վարժություն է առաջարկել կատարյալ որովայն ունենալու համար: Վարժություններից յուրաքանչյուրը պետք է կատարել 20 վայրկյան տևողությամբ, իսկ ամեն հաջորդ վարժությանն անցնելուց առաջ 10 վայրկյան դադար վերցնել:
Վարժությունների շրջանը պետք է կրկնել 3 անգամ: