«Ինձ թվում էր՝ այս ամենը ինձ հետ չի կատարվում». Միհրան Ծառուկյանը իր մենահամերգի ժամանակ ամուսնության առաջարկություն արեց Արփի Գաբրիելյանին

Երեկ Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Միհրան Ծառուկյանի «Սիրո կինո» խորագրով առաջին մենահամերգը: Ամենառոմանտիկ և տպավորիչ պահը Միհրան Ծառուկյանի ամուսնության առաջարկությունն էր Արփինե Գաբրիելյանին: Ամեն ինչ նախապես պլանավորած էր․ «Անհնար է» երգը կատարելուց հետո Միհրանը որոշեց նախապես շնորհավորել սիրելիի 30-ամյակը: Արփիի և հանդիսատեսի համար շոկային էր, երբ երգիչը գրպանից հանեց մատանին և դրեց սիրելիի մատին:

Ամեն ինչ արդեն պաշտոնական է: Միհրանը և Արփին նշանադրված են: Զույգը տարիներ շարունակ գաղտնի էր պահում իրենց հարաբերությունները, չնայած գրեթե ամենուր նրանց կարելի էր միասին տեսնել.

«Երկար ժամանակ էի պատրաստվում այս անակնկալին, և երբ արդեն եկավ մենահամերգի պահը, հասկացա, որ դրանից ավելի լավ առիթ չի կարող լինել: Որոշեցի, որ հենց մենահամերգի ժամանակ եմ առաջարկություն անելու»,-նշեց Միհրան Ծառուկյանը

Comments (0)
Add Comment