Լարվածության մեջ պահող սյուժե, դերասանական էմոցիոնալ խաղ. կայացավ Արշալույս Հարությունյանի «Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերան

թե դեռևս չեք դիտել Идеальные незнакомцы ֆիլմի մյուս յոթ ռեմեյքները, առաջարկում ենք սկսել հայկական տարբերակից, հետո արդեն համեմատելու հնարավորություն կունենաք: Ռեժիսոր Արշալույս Հարությունյանը երեկ ներկայացրեց ֆիլմի իր տարբերակը, որն անվանել էր «Անհայտ բաժանորդ»: Ըստ ռեժիսորի՝ սա հարաբերությունների կատակերգություն է: BlogNews.am-ը ներկա է եղել փակ դիտմանը և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Հետաքրքիր էր հետևել, թե ինչպես են ֆիլմի հերոսները իմանում միմյանց գաղտնիքները, և թե ինչպես էր դա ազդում նրանց հարաբերությունների վրա: Ամբողջ ֆիլմի ընթացքում մտերիմ ընկերները նոր բացահայտումներ են անում միմյանց մասին․ թվում էր՝ նրանք թաքցնելու ոչինչ չունեն, բայց այդպես չէր:

Comments (0)
Add Comment