Այսօր, սեպտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստ: Ինստիտուտի պրֆեսորադասախոսական կազմի կողմից առաջադրված Ռոման Մուրադյանը միաձայն ընտրվել է ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
«Միաձայն ընտրված լինելը ինձ մեծ վստահություն է ներշնչում և պարտավորեցնում լինել բուհի կողքին, այն հասցնել նոր բարձունքների»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց Ռոման Մուրադյանը:
Ռոման Գագիկի Մուրադյանը ծնվել է 1981 թ. նոյեմբերի 20-ին Երևանում
1988-1998 թթ. սովորել է Ս. Սպանդարյանի անվան, ինչպես նաև Երևանի թիվ 81 միջնակարգ դպրոցներում
20 տարի զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով: Միջազգային մրցաշարերի մրցանակակիր, սպորտի վարպետ, բանակային մրցումների հաղթող` սամբո-ըմբշամարտ մարզաձևից:
1998-2002 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում, մասնագիտությունը՝ տնտեսագետ-ֆինանսիստ
1999-2001 թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերում
2005-2007 թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Քաղաքագիտություն» բաժնում և ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան
2007 թ. թողարկել է գիտական հոդված անհատի բրենդի ստեղծման տեխնոլոգիանների վերաբերյալ ՀՀ ԳԱԱ միակ գիտահանրամատչելի հանդեսում՝ «Գիտության աշխարհում»-ում
2013-2015 թթ. զբաղվել է մասնավոր բիզնեսով՝ հիմնելով և ղեկավարելով «Նավթ և գազ», «Թրեք ստոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները
2016-2018 թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն՝ որպես Սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ
2016 թ-ին գյուղատնտեսության նախարարի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով
2016 թ-ին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան
2017-2018 թթ. եղել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի պետի խորհրդական
2017 թվականից Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի բարձրագույն խորհրդի անդամ է
2018 թ-ին մեկնել է ԱՄՆ՝ Ֆրեզնո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման և զարգացման ծրագրի շրջանակում
2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է ՔՊ կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհ
2018 թ. նոյեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու՝ հանդես գալով 9-րդ համարի ներքո:
Ամուսնացած է, ունի 2 զավակ՝ մեկ դուստր և մեկ որդի: