«Էլենի Օրագիրը» հեռուստասերիալից հայտնի դարձած և արդեն շատերի կողմից սիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը Blognews.am-ի հետ կիսվել է իր կյանքի սկզբունքներով:
Ես հավատում եմ, որ օվկիանոսի չբացահայտված խորության մեջ յուրատեսակ «մարդկություն» կա։ Ինձ կամ ջուրն է վախեցնում, կամ մահը, մասնավորապես խեղդվելուց:
Աշխարհում ցանկացած ուժեղ մարդ իրենից ուժեղի կարիքն ունի։ Այլ կոնտեքստում ուժեղ եմ, որովհեև ինքնուրույն եմ։
Ամենակարևորը սեփական արժեքներն են: Ընտանեկան, բարոյական, գործնական, անձնական…
Երբեք մի վախեցեք ձախողվելուց: Չեմ հանդուրժում ստախոսներին։
Էլենի օրագիրն ինձ անմոռանալի 2 տարիներ, ավելիին հասնելու մոտիվացիա, ընկերներ ու նոր հնարավորություններ տվեց։
Կյանքում շատուշատ բաներ կան սիրելու, այս պահին սիրում եմ, երբ հով է… Խորհուրդներ չեմ տալիս ընդհանրապես։ Իմ խորհուրդը միայն ինձ համար է ճիշտ։ Աններելի բան չկա, ամեն բան կարող ես ներել, հարցն այն է հինը ներելիս ուզում ես գալիքը ներել, թե ոչ։ Իսկ գալիքը հաստատ կգա։
Մարդկանց դժվար մոտ եմ թողնում, դժվար բաց թողնում։ Մնացածն անցողիկ է…Չնայած մարդիկ ևս: Դերասանի աշխատանքն իմ էությունն է հիմա։ Մարդկանց մեջ կարևոր են Աչքերը։ Մնացածը բարդ խոսակցություն է։ Իմ կյանքը փոխվեց, երբ հասկացա, որ ցանկություններս իրականանալու պարադոքսալ ուժ ունեն։ (Աչքով չտամ))
Չգիտեմ ինչ թույլ չեմ տա երբեք, կարևորը, երբեք չեմ հանձնվի
Երազել եմ դիպուկահար դառնալ…Երազանք մնաց)) Իմ նպատակը չի արդարացնում միջոցները: Նպատակիս հասնելու համար կողմ եմ բոլոր արդար միջոցներին: Շատ հաճախ չի ստացվում չալարել: Էությամբինտրովերտ եմ ու մենակյաց։ Երբ թվում է, որ ամեն ինչ շատ վատ է, պետք է կարողանալ քնել։ Նոր օրը նոր մտքեր կբերի…Կես կատակ, կես լուրջ)
Իմ հաջողության գաղտնիքն է` կարդալ, սովորել, աշխատել, պայքարել….Դադարը անհաջողությունն է։ Տանել չեմ կարողանում, երբ եկամտիս չափն են հարցնում)) Նման մարդիկ վաղը մյուս օրը ավելի վտանգավոր հարցեր կտան։ Իմ կյանքի գլխավոր օրենքն է՝ չթուլանալ… Ոչ մի պարագայում։ Հուսահատվելիս ամենապարզը, ինչ կարող ես մտածել՝ քեզանից մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռու մարդիկ ջրի, կամ նույնիսկ տանիքի խնդիր ունեն…