Պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը մերկացել է եւ ցույց տվել՝ ինչպես է մարմինը փոխվել հղիության ընթացքում

Պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը եւ նրա ամուսինը՝ Ջասթին Էրվինը, հայտարարել են, որ սպասում են առաջնեկի ծնունդին։

Մոդելն այդ նորությունը երկար ժամանակ թաքցնում եր երկրպագուներից, սակայն այժմ արդեն լուսանկարներ է հրապարակում եւ ցույց տալիս՝ ինչպես է փոխվում իր մարմինը։ Instagram-յան էջում Գրեմը ցույց է տվել մերկ մարմնի մի հատվածը։

Լուսանկարում Գրեմը լայն հանրությանը ցույց է տվել ճարպային կուտակումները որովայնի եւ ձգվածքներն ազդրերի հատվածում՝ ծածկելով կուրծքը։ «Նույնպիսի, բայց ամեն դեպքում, մի փոքր տարբեր»,- հրապարակումը մակագրել է մոդելը։

Գրեմը նաեւ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կիպ զգեստով։ Նրա կազմվածքը բոլորովին էլ իդեալական չէ, սակայն Էշլին չի ամաչում։ Կարծում ենք՝ առաջին հղիության ընթացքում նրա դեռ շատ լուսանկարներ կտեսնենք։

Comments (0)
Add Comment