Կրկին Քարդաշյաններ. հայերը՝ աշխարհի ամենասեքսուալ ազգերի տասնյակում

Հայերը հայտնվել են աշխարհի 50 ամենասեքսուալ ազգերի ցանկում՝ «Big 7 Travel»հրատարակության վարկածով։ Վարկանիշը կազմվել է սոցիալական ցանցերում ավելի քան 1,5 մլն հաշիվների վերլուծության եւ առցանց հարցումների արդյունքներով։ Հայերը գտնվում են ցանկի 8-րդ տեղում։

«Քարդաշյանների ընտանիքը Հայաստանին ապահովել է առաջատար դիրքերով աշխարհում ամենասեսքսուալ ազգերի քարտեզում»,- նշում է հրատարակությունը։

Ամենասեքսուալների ցանկը գլխավորում են ուկրաինացիները Միլա Կունիսի հետ, երկրորդ տեղում են դանիացիները, երրորդում՝ ֆիլիպինցիները։ Տասնյակում են հայտնվել նաեւ բրազիլացիները, ավստրալացիները, իտալացիները, բրիտանացիները, Հարավային Աֆրիկայի բնակիչներն ու կանադացիները։

Comments (0)
Add Comment