Ամառվա տապից զովանալու և կատարյալ հանգիստ վայելելու համար պետք է պարզապես այցելել Cross սպորտային համալիրի բացօթյա լողավազանը, որն արդեն վաղվանից հասանելի կլինի բոլոր այցելուների համար: Լողավազանն աշխատում է ամեն օր՝ ժամը 09:00-ից 21:00-ն: Cross սպորտային համալիրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ կարող եք ժամանակ անցկացնել նաև ընտանիքով. երեխաների համար գործում է երկու լողավազան, մեծ խաղահրապարակ, տարածքում կան սրճարան և ճաշարան: Մի կարևոր պայման ևս. տղամարդկանց մուտքն առանց կանանց արգելվում է, մուտքը միայն զույգերով է: