Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են համատեղ տեսահոլովակը, որը նկարահանվել է Երեւանում ապրիլի կեսերին։
Արտիստները նկարահանվել են «Нельзя» երգի հիման վրա պատրաստված տեսահոլովակում։ Հեղինակը ռուս ռեժիսոր Պավել Խուդյակովն է կնոջ՝ Կորնելիա Պոլյակի հետ։
Ըստ տեսահոլովակի սյուժեի՝ Թիմաթին, որը վտանգավոր հանցագործ է, փախչում է հիվանդանոցից եւ սիրելիի հետ թաքնվում ոստիկանությունից։ Նրա ընկերուհու կերպարը մարմնավորում է Նազիման։ Քրեական սիրո պատմությունն այնքան իրական է ստացվել, որ երկրպագուները գուշակում են՝ արդյոք Թիմաթիի եւ Նազիմայի սիրավեպը միայն տեսահոլովակի սյուժե էր եւ ռեժիսորի լավ աշխատանք, թե այն նաեւ իրական է։