Black Star ապրանքանիշը եւ «Ռուսասատանի բանակը» հագուստի համատեղ հավաքածու կթողարկեն։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է Black Star-ի հիմնադիր Թիմաթին։
Թիմաթիի խոսքով՝ ինքն այդ հավաքածուն պատրաստել է ավելի քան կես տարի, իսկ ցուցադրությունը կանցկացվի մայիսի 27-ին Ռուսասատանի պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնում։
Թիմաթին բանակում չի ծառայել։ 2009թ.-ին արտիստը պատմել է, որ մարմնին մեծ քանակով դաջվածքների առկայության պատճառով նրան ուղարկել են մասնագետի մոտ հետազոտության, որը Թիմաթիին ծառայության համար անպիտան է ճանաչել՝ փաստաթղթերում նշելով, որ նա «հոգեպես անհավասարակշիռ է»։
«Ավելի լավ է գրված լինի, որ ես «հոգեպես հավասարակշռված չեմ», քան ես ծառայեմ բանակում եւ դատարկ տեղը ծախսեմ իմ ժամանակը»,- ասել էր արտիստը։