Մայիսի 13-ին կայացավ Miss 7 Continents միջազգային գեղեցկության մրցույթը Թուրքիայում և Հայաստանը ներկայացնում էր գեղեցկուհի, մոդել Անուշ Սահակյանը։ Անուշը ոչ միայն պատվով ներկայացրել է Հայաստանը Թուրքիայում (Բոդրում քաղաքում) այլ նաև արժանացել թագի գրավելով 3-րդ պատվավոր տեղը։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Ֆինլանդիայի ներկայացուցիչը։
Այս մրցույթում գեղեցկուհիները գնահատվում են իրենց գեղեցկության, տաղանդի և բեմական կեցվացքի համար։
Ինչպես գիտենք Անուշն է ՛Fantasy of mind՛ հագուստի նկարչության հեղինակը և տաղանդի մրցույտին ներկայացրել է իր նկարչական հմտությունները։
Բեմում գեղեցկուհիները ներկայացել են իրենց ազգային տարազով ու երեկոյան զգեստներով։ Մեր գեղեցկուհին ներկայացել է Տերյան Մշակութային կենտրոնի տարազով և հայ տաղանդավոր դիզայներ Լիլիթ Մարգարյանի հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված հավաքածուի շքեղ զգեստներից մեկով։