Իսպանիայի թագուհի Լետիցիան պաշտոնական այցով ժամանել է Մոզամբիկ։ Այս անգամ նա ընտրել է Carolina Herrera ապրանքանիշի ջինսե զգեստ։ Թագուհու հանդերձանքը հիշեցրել է Մեգան Մարքլին։ Այս մասին հայտնում է Hello ամսագիրը։
Դեռ 2018թ.-ին Մեգան Մարքլն իր առաջին պաշտոնական այցերից մեկի ժամանակ արդեն հասցրել է կրել նմանատիպ զգեստ` դիզայների հենց նույն հավաքածուից։
Այդուհանդերձ նշվում է, որ դքսուհու հագուստի վերեւի մասը բաց էր, իսկ ահա Լետիցիայի հագուստի վրա առկա են կոճակներ։ Տարբեր է նաեւ հագուստների երկարությունը. Թագուհունն ավելի կարճ է։
Մի քանի անգամ տարբերվում է նաեւ գինը․ եթե դքսուհու զգեստը հիմնական հավաքածուից է, ապա թագուհունն ավելի մատչելի հավաքածուից։ Լետիցիայի զգեստն արժե 640 ֆունտ ստերլինգ, իսկ Մեգանինն արժե 2357 ֆունտ ստերլինգ։
Իսպանիայի թագուհին կերպարը համալրել է փոքրիկ պայուսակով, ինչպես նաեւ Carolina Herrera-յի կոշիկներով։
Սա առաջին անգամը չէ, որ երկու կանանց ճաշակները համընկնում են։ 2018-ի նոյեմբերին Լետիցիան հանրությանը ներկայացել էր մուգ կապույտ զգեստով եւ պլիսե կիսաշրջազգեստով, որը կրկին անգամ հիշեցրել է Մեգան Մարքլի զգեստը, որը նա կրել էր Ավստրալիա կատարած այցի ժամանակ։