Քրիստինա Սարկիսյանը, որը հանդես էր գալիս Քրիստինա Սի կեղծանվամբ, 2018թ.-ի մարտին լքել է Black Star-ը։ Այդ ժամանակ ապրանքանիշը հայտարարեց, որ արտիստի ստեղծագործությունների եւ կեղծանվան բոլոր հեղինակային իրավունքները շարունակում են պատկանել իրեն: Քրիստինան չվիճարկեց դա եւ կարիերան շարունակեց տարբեր կեղծանուններով. նախ որպես Kristina, ապա՝ Krissy։
Ավելի ուշ՝ նույն տարվա նոյեմբերին, նա հարցազրույցի ընթացքում ասել է, որ ընկերությունն իր բեմական անունը որպես ապրանքանիշ գրանցել է առանց իր գիտության, իսկ 2019թ.-ի փետրվարին հայտարարել է, որ անկախ ամեն ինչից կշարունակի հանդես գալ Քրիստինա Սի կեղծանվամբ։ Արդեն մարտին նա նոր երգ է թողարկել հին կեղծանվամբ (այն, ի դեպ, մեկ օր անց արգելափակվեց Apple Music-ում) եւ Twitter-ում հրապարակել իրավաբանի եզրակացության հղումը. դրանում ասվում էր, որ ապրանքանիշն իրավունք չուներ առանց Քրիստինայի համաձայնության գրանցել իրավունքները նրա բեմական կեղծանվան նկատմամբ։
Դրանից հետո Քրիստինան որեւէ կերպ չի մեկնաբանել իրավիճակը, ապա արգելափակված երգը վերաթողարկել է Krissy անունով։ Եվ մենք, կարծես, գիտենք, թե ինչու։ Black Star-ի Instagram-ի պաշտոնական էջում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ինտելեկտուալ սեփականության դաշնային ծառայության պատենտային վեճերի պալատը քննել է Քրիստինայի առարկություններն ընդդեմ ապրանքանիշի եւ որոշում կայացրել, որով երգչուհու կեղծանվան գրանցումն օրինական է ճանաչել. Black Star-ի ներկայացուցիչների խոսքով՝ այդ կետը ներառված է եղել 2013թ.-ի նրա պայմանագրում։
Հրապարակումը մեկնաբանել է Քրիստինան՝ նշելով, որ «լուսանկարում շատ լավիկն է»։ Այնպես որ նրա բախտն այնքան էլ չի բերել, որքան Եգոր Կրիդինը եւ L’One-ինը, որոնք կարողացան պահպանել բեմական կեղծանունները եւ խաղաղ հեռանալ ապրանքանիշից