Մայիսի մեկին նշվում է Աշխատավորների միջազգային օրը: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում եւ Կանադայում կազմակերպվել են ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: Հայաստանում Աշխատավորների օրը ոչ աշխատանքային է:
Թե որ տարիքից են սկսել Հայաստանում աշխատել քաղաքական գործիչները և որքան է կազմել նրանց առաջին աշխատավարձըArmday.am-ը պարզել է նրանց հետ զրույցում:
Գևորգ Գորգիսյան-Աժ պատգամավոր
Առաջին աշխատավարձս ստացել եմ 6-րդ դասարանում: Դասընկերներով որոշեցինք աշխատանք գտնել և գտանք: Թռուցիկներ բաժանեցինք 500 դրամով և ստացված հասույթը բաժանեցինք 4 հոգու միջև: Ամեն մեկիս 125 դրամ հասավ: Հիշում եմ ՝1 կգ խնձոր գնեցի,25 դրամ էլ վերադարձրին, որը երկար ժամանակ պահել էի:
Սուրեն Պապիկյան-Տարածքայն կառավարման և զարգացման նախարար
Առաջին աշխատավարձս ստացել եմ ուսանողական տարինեին՝հնագիտական պեղումների ժամանակ պրակտիկա անցնելիս:Աշխատավարձի չափը հստակ չեմ հիշում,բայց 50.000 դրամը չէր գերազանցում: Ուսանողական տարիներին տարբեր աշխատանքներ եմ արել,այդ թվում՝ բանվորություն:
Հայկ Չոբանյան-Տավուշի մարզպետ
Առաջին աշխատավարձս ստացել եմ 24 տարեկանում: Պետական ծառայողի լրատու ամսագրում տնտեսական թեմայով հոդված էի գրել 1997թ.
Հայկ Սարգսյան-ԱԺ պատգամավոր
Առաջին անգան փող աշխատել եմ 13 տարեկանում,երբ մեր բակի տղաներով ձմերուկի կետ էինք դրել մեր փողոցում: Աշխատավարձս կազմել էր 300.000 դրամ:
Դավիթ Անանյան-ՊԵԿ նախագահ
Առաջին աշխատավարձը ստացել եմ 1988-ի փետրվարին, ուսման հետ համատեղ կես դրույքով աշխատում էի Մասսայական սպորտաձևերի հանրապետական կենտրոնում որպես բանվոր: Աշխատավարձը կարծեմ 50 ռուբլի էր:
Արփինե Հովհաննիսյան-Աժ նախկին փոխնախագահ
2003 թվականին ուսանող ժամանակ սկսեցի աշխատել: Առաջին աշխատավարձս կազմել է 25.000 դրամ:
Նաիրա Զոհրաբյան-ԱԺ պատգաավոր
Առաջին աշխատավարձս ստացել եմ 13 տարեկանում: Որոտան թերթում հոդված գրեցի Խնձորեսկի քարանձավների մասին, բայց չեմ հիշում հոնորարի չափը, սակայն հիշում եմ, որ բավարար էր հյուրասիրություն կազմակերպելու համար: Ես վաղ հասակից եմ սկսել աշխատել: 17 տարեկանից ես անվանական թոշակ եմ ստացել գերազանց սովորելու համար: