Սոցիալական ցանցը փորձարկում է նոր գործառույթ, որը թաքցնում է հավանումների քանակը: Այսպիսով Instagram-ն առաջարկում է ուշադրություն դարձնել լուսանկարների որակի վրա:
Instagram-ում շատ հայտնի Ջեյն Մանչուն Վոնգը ցույց է տվել, որ սոցիալական ցանցը նախատեսում է ավելացնել նոր առանձնահատկություն, որի միջոցով հավանումների քանակը չի երևալու: Ըստ սոցիալական ցանցի՝ սա թույլ կտա, որ մարդիկ ավելի շատ ուշադրություն դարձնեն, թե ինչ են հրապարակում, ինչպիսին է հրապարակվող նյութի որակն ու բովանդակությունը, այլ ոչ թե՝ հրապարակեն ցանկացած բան՝ շատ հավանումներ ստանալու համար:
Նոր գործառույթի միջոցով հավանումների քանակը հասանելի կլինի միայն լուսանկարը հրապարակողի համար: Մյուս օգտատերերը կտեսնեն միայն իրենց այն ընկերների անունները, ովքեր հավանել են լուսանկարը:
Դեռևս հայտնի չէ, թե երբ այս գործառույթը հասանելի կլինի բոլորի համար: Այն դեռևս փորձարկման սկզբնական փուլում է և գուցե նաև չհաստատվի: