Ապրիլի 21-ին՝ Սուրբ Հարության տոնի ժամանակ, Շրի Լանկայում տեղի ունեցած և ավելի քան 300 մարդու կյանք խլած ահաբեկչությունների գլխավոր երկու կասկածյալները, որոնք հետախուզման մեջ էին, ձերբակալված են:
Ինչպես հաղորդում է adaderana.lk կայքը՝ ոստիկանության հղումով, Մոհամեդ Սաադիք Աբդուլ Հաքն ու Մուհամեդ Սաադիք Աբդուլ Հաքը եղբայրներ են:
Նրանք հայտնաբերվել են իրենց բարեկամին պատկանող կոշկի խանութում: Բացի այդ, ձերբակալվել են խանութի տերն ու այն մեքենայի վարորդը, որը նրանց օգնել է թաքնվել:
Ձերբակալվածները փոխանցվել են Քրեական հետաքննության վարչությանը:
Հիշեցնենք, որ քրիստոնյա հավատացյալների դեմ ուղղված ահաբեկչությունների իրականացման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: