Ապրիլի 28-ին լրացավ Ալսուի դստեր 11 ամյակը և «Голос. Дети» նախագծում նրա տարած հաղթանակի շուրջ քննարկումները փչացրին տոնախմբությունը: Շոումեն Դմիտրի Նագիևը մեկնաբանել է իրավիճակը:
Շոումենը ենթադրեց, որ քվեարկության վրա կարող էին ազդել 1 համարից մեկից ավել քվեարկության դեպքերը: Նա, մասնավորապես, ասաց. «Հարվածը, որը հասցվել է հեռուստաընկերության, հաղորդման աշխատակազմի և իմ համբավին՝ անշտկելի է: Այդ իսկ պատճառով, եթե պարզվի, որ եղել են խախտումներ, անհրաժեշտ է չեղարկել մրցույթի արդյունքները, ուղղել թույլ տրված սխալները և կազմակերպել նոր եզրափակիչ»:
Նա հավելեց նաև, որ երբեք չէր ուղարկի իր երեխային նմանատիպ նախագծի: