Ապրիլի կեսերին լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Եգոր Բուլատկինը, որն առավել հայտնի է որպես Եգոր Կրիդ, լքել է Black Star ապրանքանիշը։ Տեղեկություններ կային նույնիսկ այն մասին, որ Կրիդը պատրաստվում է պայմանագիր կնքել Իոսիֆ Պրիգոժինի հետ։
Իրավիճակը հստակեցրել է Black Star ապրանքանիշի տնօրեն Պաշուն, որը հայտարարել է, որ ընկերությունը չի երկարացրել պայմանագիրը Կրիդի հետ, եւ նա այժմ աշխատում է այլ թիմի հետ, սակայն շարունակում է հանդես գալ իր կեղծանվամբ։
«Տեսնում ես՝ Եգորի հետ այդպես ստացվեց։ Երիտասարդ տղաների թիմ բերեցի Կիեւից։ Նրանց տեղավորեցի Կրիդի եւ Մոտի հետ։ Նրանք սկսեցին գրել, եւ հայտնվեցին այդ հայտնի երգերը։ Կրիդը մասնակցում է իր բոլոր երգերի ստեղծմանը։ Այժմ նա այլ թիմ է գնացել։ Երգեր է գրում այլ տղաների հետ։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է։ Մենք պայմանավորվել ենք, բայց մի փոքր այլ կերպ։ Նա կլինի Կրիդ»,- «День со звездой» շոուի ընթացքում Դենիս Կովալսկիին տված հարցազրույցում ասել էր նա։
Այդ ժամանակ արդեն տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Կրիդը սկսել է համագործակցել պրոդյուսեր, երգչուհի Վալերիայի ամուսին Իոսիֆ Պրիգոժինի հետ։ Եգորը նախ հայտնվել էր պրոդյուսերի ծննդյան օրվա առիթով կազմակերպված երեկույթին, ապա Պրիգոժինի եւ Վալերիայի հետ մասնակցել Մոսվկայում Նորաձեւոթյան շաբաթին, սակայն տեղեկություններն այն մասին, որ պրոդյուսերն ու արտիստը սկսել են համագործակցել, այդպես էլ չեն հաստատվել։
«Կրիդն ինձ համար, կարելի է ասել, որդու նման է։ Մենք վաղուց ենք ծանոթ։ Եվ բոլորի մոտ բնականաբար հարց է առաջանում՝ նա ի՞նձ հետ է աշխատում։ Առայժմ կարող եմ վշտացնել ձեզ։ Ոչ, չի աշխատում ինձ հետ։ Մենք պարզապես ընկերական հարաբերություններ ունենք։ Եթե Եգորն ինձ դիմի այդպիսի խնդրանքով, ես, իհարկե, կարձագանքեմ, բայց նա դեռեւս ինձ չի դիմել»,- ասել է Պրիգոժինը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ «Жара» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում, Եգոր Կրիդը կիսվել է ապագայի հետ կապված իր ծրագրերով՝ հանգստացնելով երկրպագուներին եւ մոտ ապագայում ավելի շատ նոր հիթեր խոստանալով։