Տիմատին տեսահոլովակ է նկարահանել «Հիշում ես» երգի համար, որը նվիրված է երգչի մահացած ընկերոջը` Ռաթմիր Շիշկովին, ում հետ Տիմատին սկսել է իր կարիերան «Բանդա» խմբի կազմում։
Տեսահոլովակը լույս է տեսել մահացած ռեփերի ծննդյան օրը` ապրիլի 24–ին։ Այս տարի Ռաթմիրը կդառնար 31 տարեկան։
Ինչպես գրում է Women.ru պարբերականը, «Աստղերի ֆաբրիկա 4» նախագծի մասնակից Ռաթմիրը մահացել է 2007 թվականին ավտովթարի պատճառով։ Ռեփերն ունի մեկ դուստր, այժմ նա գտնվում է Ռաթմիրի մոր խնամակալության տակ։
«Մի օր մենք անպայման կհանդիպենք։ Քանի դեռ այդ օրը չի եկել, ես ցանկանում եմ, որ քո հիշատակը հնարավորինս երկար ապրի այն մարդկանց սրտերում, ովքեր հիշում են այն ժամանակը, ովքեր մեզ հետ են մեծացել»,- ավելի վաղ գրել էր Տիմատին` հրապաչակելով տեսահոլովակի անոնսը։