Բաղադրիչներ`
- Տավարի լյարդ – 150 գ
- Սոխ – 3 հատ
- Թթվաշ խնձոր – 2 հատ
- Առանց հավելումների յոգուրտ կամ թթվասեր – 200 գ
- Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Լյարդը կտրատել չափաբաժինների և ծեծել: Աղ և պղպեղ ցանել:
- Խորանարդաձև կտրատել սոխը, աղ անել և համեմունքներ ավելացնել:
- Կեղևազրկված և մաքրած խնձորը անցկացնել խոշոր քերիչով:
- Փայլաթիթեղից 10-15 սմ չափերի ծրարներ պատրաստել:
- Յուրաքանչյուրի մեջ դնել մեկ չափաբաժին լյարդ, վրայից քերած խնձոր, հետո սոխ և յոգուրտ:
- Փաթաթել փայլաթիթեղը և ծրար ձևավորել:
- Դնել 250 աստիճան տաքացրած ջեռոցը 10 րոպե, հետո բացել փայլաթիղեղները և թողնել ևս 15-20 րոպե: