30-ամյա բրիտանացի երգչուհի Ադելի կյանքում բարդ ժամանակաշրջան է։ նա բաժանվում է ամուսնուց՝ գործարար Սայմոն Կոնեկիից։ Սթրեսից ու վատ մտքերից խուսափելու համար երգչուհին որոշել է մի քիչ «չարություն» անել։
Աստղը ցանկանում է ազատվել «տնային տնտեսուհու» կերպարից, ավելի հաճախ ժամանակ անցկացնել ընկերների հետ եւ զվարճանալ։ Եվ հետո Ադելը նախատեսում է փիրսինգ անել, այսպիսով նա կարող է իր կերպարն ավելի կտրուկ փոխել եւ դառնալ հանդուգն։
«Նրա մոտ քթի կամ ականջի հատվածում փիրսինգ անելու մտահղացում է առաջացել։ Մոտ օրերս նա կայցելի մի հայտնի մասնագետի․․․ Ադելը ցանկանում է զվարճանալ եւ իրեն կրկին երիտասարդ զգալ։ Նա դուրս է պրծել այդ հարաբերություններից եւ այլեւս չի ցանկանում լինել սովորական տան մայրիկ», — The Sun-ի հետ զրույցում ասել է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը։
Ավելի վաղԱդելը երաժշտական կարիերայում դադար էրվերցրել, որպեսզի կարողանա լուծել ընտանեկան խնդիրները։ Նա հանուն ընտանիքի փակեց նաեւ իր համերգային ընկերությունը։ Սակայն այս զոհողություններն անգամ չփկեցին նրա ընտանիքը։
Ապահարզանի դեպքում նա կկորցնի իր բազմամիլիոնանոց կարողության կեսը։