Youtube-յան շոուի վերջին թողարկման շրջանակներում Քսենիա Սոբչակն այցելել է Օլգա Բուզովայի BuzFood ռեստորան, որը լուրջ քննադատության է ենթարկել։ Նրան նախ դուր չի եկել հաստատության խոհանոցում սանրի առկայությունը։ Ապա նա Բուզովային մեղադրել է կեղծ այցելուներին կաշառելու համար։
Սակայն հայտնի հաղորդավարուհու նախագծերի մասին խոսակցության ընթացքում ռեստորանում են հայտնվել «Газпром-медиа развлекательное телевидение» հոլդինգի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը եւ Բուզովայի տնօրեն Արամ Արչերը։ Comedy Club Production-ի հիմնադիրը որոշել է պաշտպանել «Դոմ 2»-ի հաղորդավարուհուն։
«Օլյան փորձում է ամեն ամեն ինչ, եւ դա վատ չէ։ Հարկավոր է տարատեսակ բաներ փորձել՝ քոնն ընտրելու համար։ Ես համոզված եմ, որ որոշ ժամանակ անց նա կթողնի իր սկսածի մեծ մասը, եւ կմնան այն նախագծերը, որոնցով կշարունակի զբաղվել։ Օլյան ճիշտ ձեռքերում է եւ ճիշտ ուղղության վրա»,- ասել է Ջանիբեկյանը։
Օլգա Բուզովան չի թաքցրել իր զայրույթը եւ դուրս գալով ռեստորանից՝ Սոբչակին ասել է, որ դժգոհ է նրա քննադատությունից։ Ընդ որում, հեռուստաաստղը չի կարողացել զսպել հույզերն ու լաց է եղել.
«Եթե անկեղծ, ես վշատացա։ Որովհետեւ երբ մենք պայմանավորվում էինք հարցազրույցի համար, քո թիմը մերժել է ներկայացմանը ներկա լինելու իմ բոլոր առաջարկները։ Հետո մենք ձեզ Պոդոլսկ կանչեցինք, ուր ես պարզապես հրաշալի շոու էի ցուցադրում, եւ մեծ քանակով մարդ կար։ Պոդոլսկը ձեզ չի հետաքրքրում, դու չցանկացար լինել նաեւ ներկայացմանը, սակայն ինչ-որ թղթերով եկար BUZfood։
Դու շատ լավ գիտես՝ որքան դժվար է բիզնես կառուցել։ Կոնկրետ այս դեպքում ինձ մոտ ամեն ինչ միանգամից չի ստացվել։ Բայց ես այն մարդկանցից չեմ, որոնք գործն ավարտին չեն հասցնում։ Ես, ըստ էության, այս կյանքում միայնակ եմ։ Իսկապես, իմ կողքին տղամարդ չկա։ Ես ինքս եմ հասել ամենին, կարիերան ինքս եմ կառուցում։ Եվ երբ բարդ իրավիճակում դու գալիս ես ու պարզապես ցույց տալիս՝ ասելով, որ ինձ մոտ ամեն ինչ… Իհարկե, ինձ համար վիրավորական է։ Ամեն ինչ չէ միանգամից ստացվել այնպես, ինչես ես ցանկանում էի, եւ, այո, մենք այժմ դժվարություններ ունենք։ Բայց մենք այժմ կրկին կառուցում ենք բիզնեսը, որը ես ամբողջությամբ վերահսկում եմ իմ փոքրիկ թիմի հետ»։