Բոլոր տարիքային խմբերի ամերիկացիները վերջին տարիներին սկսել են ավելի շատ ժամանակ անցացնել համակարգչի եւ հեռուստացույցի առջեւ, քան նախկինում երբեւԷ: Այդ մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հանդեսի հերթական պրակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այն ցույց Է տվել, որ ամերիկացի դեռահասներն օրական 8,2 ժամ անցկացնում են նստած վիճակում, իսկ չափահասներն՝ օրական 6,4 ժամ: Այս ցուցանիշը երկու տարիքային խմերի համար Էլ մեկ ժամով ավելացել Է վերջին նման հետազոտության պահից ի վեր, որն անցկացվել Է դարասկզբին, եւ ռեկորդային Է դիտարկման ամբողջ ժամանակաշրջանում: Գիտնականները նշում են, որ նստած վիճակում ժամանակի մեծ մասն ԱՄՆ-ի բնակիչներն անցկացնում են բացառապես հեռուստատեսային ծրագրեր, սերիալներ եւ ֆիլմեր դիտելիս:
Ըստ որում երեխաների 62 տոկոսը, դեռահասների 59 տոկոսը եւ մեծահասակների 65 տոկոսը հեռուստացույց են դիտում օրական երկու կամ ավելի ժամ: Բայց եթե նրանց համաքաղաքացիները հեռուստացույց չեն դիտում, ապա նրանք, որպես կանոն, նստում են համակարգչի առջեւ՝ ինչպես աշխատավայրում, այնպես Էլ տանը, ընդգծում են հետազոտողները: Այս ցուցանիշը, նշված Է զեկույցում, գրեթե կրկնակի մեծացել Է մեծահասակների համար եւ զգալիորեն բարձրացել երեխաների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: