Հայտնի է 2019թ. լավագույն ֆիլմերի համար «Օսկար»-ի շնորհման օրը

Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսում: «Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան:

««Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի 2020 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Dolby Theater-ում»,-ասված է ակադեմիայի կայքում հրապարակված հաղորդագրությունում: Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի 225 երկրում:

Comments (0)
Add Comment