Շնաձուկը ամերիկացուն օգնել է հայտնաբերել մահացու քաղցկեղը

Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի բնակիչը շնաձկան հարձակումից հետո բժշկի դիմելով իմացել է իր մահացու քաղցկեղի մասին։39-ամյա Յուդժին Ֆիննը գիշատիչ ձկանը հանդիպել է Քալիֆորնիայում հանգստանալու ժամանակ։ Նա իր 10-ամյա դստեր հետ ծովում լողալիս սուր ցավ է զգացել, որից հետո դստերը անմիջապես գրկելով ուղղվել է դեպի ափ։ Այնտեղ նա իմացել է, որ ջրի մեջ շնաձուկ են նկատել։

Դեպքից հետո Ֆիննի մեջքին երկար վերք է մնացել։Սկզբում նա որևէ նշանակություն չի տվել ցավին, սակայն աստիճանաբար ցավը ավելի է ուժգնացել և նա ստիպված դիմել է բժշկի։ Ինչպես պարզվել է շնաձկան հարվածի պատճառով կրծքավանդակի հատվածում ներքին վնասվածք է առաջացել։ Հետազոտության ընթացքում բժիշկները նաև հայտնաբերել են աջ երիկամի չարորակ քաղցկեղ ։

Քաղցկեղը հնարավոր է եղել հեռացնել։ Ֆիննը նշում է, որ եթե շնաձկան հետ միջադեպը չլիներ, ապա նա չէր գնա հիվանդանոց և երբեք չէր իմանա իր քաղցկեղի մասին։ Նա նշում է, որ շնաձկան շնորհիվ ստացել է ապրելու երկրորդ հնարավորությունը։

:
Comments (0)
Add Comment