Samsung Electronics ընկերությունը հետաձգել Է Շանհայում եւ Հոնկոնգում Galaxy Fold ծալովի սմարթֆոնի վաճառահանմանը նվիրված շնորհանդեսները: Ինչպես ապրիլի 22-ին հայտնել Է KBS հեռուստաալիքը, սկզբնապես միջոցառումները պետք Է տեղի ունենային այս շաբաթ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ այս որոշումն ընդունվել Էր այն բանից հետո, երբ մի խումբ լրագրողներ, որոնք գաջեթն ստացել Էին ակնարկներ գրելու համար, նշել են այն խնդիրները, որոնք առաջացել են դրա օգտագործման ընթացքում: Ընկերությունում չեն մեկնաբանել այս հաղորդումը:
Samsung-ի մամուլի ծառայությունն ապրիլի 18-ին Սեուլում տարածված հայտարարության մեջ հայտնել Է, որ ընկերությունն ուսումնասիրում Է դիսփլեյի վնասվածքների վերաբերյալ հաղորդումները, որոնք առաջացել են Galaxy Fold նոր շարքի որոշ ծալովի սմարթֆոնների օգտագործման ընթացքում: «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք այդ սմարթֆոնները՝ ստույգ որոշելու խնդրի պատճառը»,- նշել Է Samsung Electronics-ը: Galaxy Fold-ը Samsung Electronics-ի առաջին ծալովի սմարթֆոնն Է: Ծալած վիճակում սարքը կարելի Է օգտագործել որպես հեռախոս, բացված վիճակում այն գործառույթներով փոխարինում Է պլանշետի: Գաջեթն ունի երկու Էկրան՝ 4,6-դյույմանոց եւ 7,3-դյույմանոց: Առաջինը նախատեսված Է սմարթֆոնի ռեժիմով, երկրորդը՝ որպես պլանշետ սարքի աշխատանքի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: