Շումակովի անվան փոխպատվաստաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի բժիշկներն աշխարհում առաջին անգամ միաժամանակ լյարդ եւ թոքեր են փոխպատվաստել մուկովիցիդոզով հիվանդ իննամյա տղային:
«Դա փաստորեն երեխային երեք օրգանների առաջին հաջող փոխպատվաստումն Է, որովհետեւ մեզ մոտ թոքերը երկուսն են»,- ասել Է կենտրոնի տնօրեն Սերգեյ Գոտիեն, որը կատարել Է վիրահատությունը: Նման վիրահատություններն աշխարհում կատարվում են շատ քիչ, իսկ այս տարիքի երեխաների հաջող փոխպատվաստումներ բժշկագիտական գրականության մեջ բնավ նկարագրված չեն:
Վիրահատությունը տեղի Է ունեցել փետրվարի 2-ին եւ ընթացել Է 16 ժամ: Այժմ տղան «բացարձակ վերականգնված Է» եւ պատրաստ դուրսգրման: Փոխպատվաստում կատարած վիրաբույժի խոսքով՝ նման վիրահատություն տանելու համար պետք Է շատ ուժեղ բնավորություն» ունենալ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: