Մեգան Մարքլը պետք է ծննադաբերի ապրիլի վերջից մայիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում: Հիմա արդեն նա դեկրետային արձակուրդում է եւ հանրության շրջանում չի հայտնվում նույնիսկ ամենակարեւոր միջոցառումներին: Այդ ընթացքում երկրպագուները գուշակում են` արդյոք դքսուհին ծննդաբերել է, թե ոչ:
Այն, որ Մեգան Մարքլը կարող էր ծննդաբերել եւ այդ փաստը թաքցնել հանրությունից, հնարավոր է, քանի որ ավելի վաղ նա հայտարարել է, որ հրաժարվում է երեխային լույս աշխարհ բերել ծննդատանը, եւ որոշ ժամանակ երեխայի ծնվելու փաստը գաղտնի կլինի:
Գոյություն ունի մի քանի պատճառ, որոնք թույլ են տալիս կարծել, որ Մեգանն արդեն մայր է դարձել: Մի քանի օր առառ նա եւ արքայազն Հարրին իրենց միկրոբլոգում տարօրինակ արտահայտություն էին հրապարակել. «Սասեքսի դքսի եւ դքսուհու անունից (ինչպես նաեւ Սասեքսի փոքրիկի անունից) մենք ձեզ շնորհակալություն ենք հայտնում»: Հնարավոր է` այս արտահայտությունը նշանակում էր, որ նրանց երեխան արդեն լույս աշխարհ է եկել:
Բացի այդ` Մեգան Մարքլի սիրելի վիզաժիստ եւ նրա մտերիմ ընկեր Դենիել Մարտինն այժմ Լոնդոնում է: Հենց նա է Մեգանին պատրաստել հարսանիքին եւ հնարավոր է` Լոնդոն է ժամանել`այդ պատասխանատու պահին դքսուհու կողքին լինելու եւ նրան փոքրիկի հետ առաջին ֆոտոշարքին պատրաստելու համար:
Մեգանի դեկրետային արձակուրդը սկսվել է մարտի 20-ին: Նա վերջին անգամ հանրությանն է ներկայացել մարտի 19-ին: Որպես կանոն` թագավորական ընտանիքի անդամները դեկրետային արձակուրդ են գնում ծննդաբերությունից 30 օր առաջ, իսկ այդ ժամկետն արդեն անցել է: Բացի այդ` արքայազն Հարրին գրեթե չի ներկայանում հանրությանը: Հնարավոր է` նա ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է կնոջ եւ նորածնի հետ, գրում է The Sun-ը։