Ապրիլի 22-ին զուտ ոսկուց պատրաստված ավելի քան 150 կիլոգրամ քաշով աշխարհի ամենախոշոր լոգարանն Է տեղակայվել Ճապոնիայի Կյուսյու կղզու Սասեբո քաղաքի առողջարանային գոտու ջերմուկների տաղավարում: Ինչպես հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը, այն անմիջապես գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Խմբագրական խորհրդի ներկայացուցիչներն, ինչպես նշվում Է, հանգամանորեն ստուգել են, թե կարելի Է արդյոք օգտվել այդ լոգարանից, այնտեղ ինչպես Է աղբյուրներից ստացվում բուժիչ ջուրը եւ այլ բաներ:
18-կարատանոց ոսկուց լոգարանը Տոկիոյում պատրաստել են մի խումբ վարպետներ, այն նստել Է 800 միլիոն իեն (ավելի քան 7,1 միլիոն դոլար): Այն ունի կլոր ձեւ եւ կարող Է, ինչպես պնդում են, տեղավորել երկու մարդու: Ոսկե լոգարանից օգտվելու համար տաղավարի սեփականատերերը նախատեսում են ժամը 5,4 հազար իեն (ավելի քան 48 դոլար) վերցնել մեկ հոգուց: Սասեբոյի ջերմուկները հայտնի են նատրիումի մեծ պարունակությամբ իրենց ջրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: