Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողության վատանալը բեմադրություն էր. մանրամասներ երգչուհու համերգի ժամանակ եղած միջադեպից

Էլեկտրոնային լրատվամիջոցներում երեկ լայն տարածում գտավ Լիլիթ Հովհաննիսյանի՝ Հոլանդիայում կայացած համերգի ժամանակ արված տեսանյութը, որտեղ երևում է, որ Լիլիթի ինքնազգացողությունը բեմում վատանում է և նրա հետ պարող աղջիկներն օգնություն են կանչում։

Մինչ երկրպագուները քննարկում են, որ, գուցե, համաշխարհային շրջագայության խիտ գրաֆիկը երգչուհուն բերել է գերհոգնածության, Tert.am Life-ը պարզել է, որ աղմկահարույց հատվածը պարզապես բեմադրության մի մասն է եղել։

Խաղարկային հատվածում Լիլիթն այնքան է պարում, որ ուժասպառ է լինում, նրա հետ պարող աղջիկները սկսում են օգնություն կանչել և երբ մարդիկ սկսում են անհանգստանալ, Լիլիթն անսպասելի վեր է կենում ու կրկին ակտիվ պարում։ Տեսանյութում, սակայն, չի երևում շարունակությունը, ինչն էլ քննարկումների ալիք է բարձրացրել, որ Լիլիթի ինքնազգացողությունը համերգի ժամանակ վատացել է։
Իրականում երգչուհին իրեն լավ է զգում և պատրաստվում է հաջորդ ելույթներին։

Որպես կանոն՝ երգիչները նման շրջագայության ժամանակ ներկայանում են նույն ծրագրով։ Լիլիթի՝ Սփյուռքի հանդիսատեսի համար նախատեսված համերգի ծրագիրը, սակայն, փոքր-ինչ տարբերվում է երևանյանից։ Արտերկրում համերգների ժամանակ երգչուհու ծրագրում ավելի շատ են ժողովրդական, աշուղական երգերի կատարումները, քանի որ Սփյուռքում այդ երգերն ավելի բուռն են ընդունվում։

Հիշոցնենք, որ «Երազ» խորագրով համերգի ռեժիսորները Լիլիթն ու ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանն են։ Այս շրջանում երգչուհին եվրոպական երկրներում է համերգներ տալիս։

Comments (0)
Add Comment