Բասկետբոլիստից բաժանվելուց հետո Քլոե Քարդաշյանը քնքշանք է գտել նախկին բոյֆրենդի գրկում

34-ամյա աստղը մի որոշ ժամանակ տխրեց իր դստեր հորից բաժանվելուց հետո, սակայն արդեն քնքշանք է գտել եւ վերադարձել է նախկին բոյֆրենդի մոտ, ում հետ հանդիպել է 2014թ․-ին։

 

Աղբյուրները պատմում են, որ հեռուստադիվան եւ երաժիշտը բավականին շատ ժամանակ են անցկացնում միմյանց հետ։ Նախկին սիրելին, ում հետ Քլոե հանդիպել է 4 տարի առաջ, օգնել է հաղթահարել նրա դստեր՝ Թրուի հոր հետ բաժանությունը։

«Քլոեն վերջին մի քանի ամիսները հենվել է Ֆրենչ Մոնտանայի օգնության վրա։ Նա այն մարդն է, ում Քլոեն միշտ վստահել է։ Քարդաշյանը ռեփերի հետ կիսվում է ամենանվիրական եւ ամենակարեւոր բաներով։ Քլոեն միշտ զգացել է, որ Ֆրենչի սիրտը ցավում է իր համար։ Երաժիշտը միշտ կհարգի իրեն», — պատմել է Mirror-ի աղբյուրը..

 

Բասկետբոլիստ Թրիսթան Թոմփսոնին բազմիցս են բռնացրել Քլոեին դավաճանելիս։ Վերջին կապիլը եղավ Քլոեի մտարիմ մարդու հետ նրա դավաճանությունը։

Comments (0)
Add Comment