Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 20-ին Մոսկվայում կալանավորվել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը։ Առաջիկա օրերին տեղի կունենա Պողոսյանի հայկական կողմին հանձնելու գործընթացը։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Պողոսյանի գրասենյակը հայտարարել է, որ «վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո իշխանությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ:
Հայտնի էր, որ Միհրան Պողոսյանը «ապաստանել» էր Մոսկվայում։