Լերա Կուդրյավցեւան կոշտ պատասխանել է Ալլա Պուգաչովայի վիրավորանքին

НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդումը, որը նվիրված է եղել պրիմաոննայի անձնական կյանքին, մեծ ռեզոնանս է առաջացրել։ Հիշեցնենք, որ Լերա Կուդրյավցեւան տաղավար էր հրավիրել Սերգեյ Չելոբանովին եւ հարցեր ուղղել երգչուհու հետ ինտիմ հարաբերությունների մասին։

 

«Կարծես աղբակույտից դուրս է գալիս շատ գեղեցիկ աղջիկ՝ վարողը, եւ սկսում է փորփրել այդ աղբակույտը։ «Ասացեք՝ իսկ դուք քնե՞լ եք նրա հետ»,- այդ հաղորդավարուհին հարցնում է հյուրին։ Իսկ նա նստած է… «Այո»,- ասում է։ «Օյ, իսկ ինչպիսի՞ն է նա անկողնում»,- շարունակում է հաղորդավարուհին։ Եվ այս ամենը հեռուստաէկրաններից»,- վրդովվել էր պրիմադոննան։

Հաղորդավարուհին էլ իր հերթին պատասխանել է Պուգաչովայի կողմից հնչեցված վիրավորանքին։ «Իմ կողմից հարգված Ալլա Բորիսովնային կպատասխանեմ իր իսկ խոսքերով, երբ մենք զրուցում էինք կյանքի եւ աշխատանքի մասին։ «Մեծությունը կեղտից չի վախենում», — սա ձեր արտահայտությունն է, այնպես չէ, Ալլա Բորիսովնա», — Super-ի հետ հարցազրույցում ասել է НТВ-ի աստղը։

Լերան նաեւ ասել է, որ հեռուստալրագրության բնագավառում, որտեղ նա արդեն 25 տարի աշխատում է, հեշտ չէ։ «Մենք նախագծերի եւ հանրության պահանջների գերին ենք։ Եթե մեր հաղորդումը, որը պրոդյուսերները պատրաստել էին Ալլա Բորիսովնայի տարեդարձի առթիվ, ինչ-որ բանով վիրավորել է, ապա ցավում եմ։ Մի բան մենք հաստատ չենք արել, մենք նրան չենք նեղացրել ու չենք վիրավորել», — հայտարարել  է Կուդրյավցեւան։

Comments (0)
Add Comment