30-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը բաժանվել է 45-ամյա գործարար Սայմոն Քոնեքիից։ Զույգը պաշտոնապես ամուսնացած է եղել երկու տարի։
Անձնական կյանքում առկա խնդիրների մասին հաստատել են երգչուհու պաշտոնական ներկայացուցիչները՝ Բեննի Տարանտինին եւ Կարլ Ֆիշը։ Նրանք հայտարարել են, որ նախկին ամուսինները միասին կմեծացնեն իրնեց համատեղ որդուն։ «Նրանք խնդրում են հարգել ու չքննարկել անձնական կյանքը։ Այլեւս ոչ մի մեկնաբանություն չի լինելու», — ասվում է Ադելի ներկայացուցիչների հայտարարության մեջ։
Այս տարվա հունվարին երգչուհին հայտարաել էր, որ հանուն ընտանիքի լքում է բեմը։ Աստղը նույնիսկ փակել էր իր համերգային կազմակերպությունը։
Ադելի եւ Սայմոնի սիրավեպի մասին խոսեցին 2012թ․-ին։ Այդ տարվա հոկտեմբերին ծնվեց զույգի որդին՝ Անջելոն։ Չնայած դրան, նրանք ամուսնացան 2017թ․-ին։