Բելինգեմն ու Կամավինգան վերսկսել են մարզումները «Ռեալի» ընդհանուր խմբում
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ջուդ Բելինգեմն ու Էդուարդու Կամավինգան վերսկսել են մարզումները Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է Marca-ն։
Բելինգեմը հուլիսի 16-ին ենթարկվել էր ուսի վիրահատության։ Նա երկու տարի ուներ ուսի հետ կապված խնդիր։ Կամավինգան օգոստոսի 10-ին էր ստացել ոտնաթաթի վնասվածք։
Սեպտեմբերի 13-ին «Ռեալը» Սան Սեբաստիանում կհյուրընկալվի «Ռեալ Սոսիեդադին»։