Jaguar I-Pace բրիտանական Էլեկտրամոբիլն «Տարվա ավտոմոբիլ» կոչմանն Է արժանացել Նյու Յորքի ավտոմոբիլային սալոնում, ինչպես նաեւ մրցանակի՝ «2019 թվականի Էկոլոգիապես ամենամաքուր ավտոմեքենա» անվանակարգում եւ պարգեւի՝ լավագույն դիզայնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է World Car Awards մրցանակի կայքում
Նշվում Է, որ ընդամենը եղել Է 6 անվանակարգ: Դրանցից երեքը շահած «յագուարից» բացի, ընտրվել Է լավագույն քաղաքային ավտոմեքենան, որը դարձել Է Suzuki Jimny-ն: Լյուքս դասի լավագույն ավտոմոբիլ Է ճանաչվել Audi A7-ը, տարվա լավագույն հիպերքառ՝ McLaren 720S-ը: Նշվում Է, որ մրցանակի պատմության մեջ առաջին անգամ մեկ ավտոմեքենան կարողացել Է հաղթել միանգամից երեք անվանակարգում, հաղորդել Է Life-ը: